ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին լավ փաստաբաններ է խորհուրդ տվել՝ ԵՄ-ին դատի տալու համար

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին լավ փաստաբաններ է խորհուրդ տվել՝ ԵՄ-ին դատի տալու համար
22.07.2018 | 15:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին առաջարկել է լավ փաստաբաններ տրամադրել նրան Նյու Յորքից, այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:


Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին առաջարկել է դատական գործընթաց սկսել և առաջարկել է օգնել՝ իր կողմից հարգանք վայելող փաստաբաններին խորհուրդ տալով: Թրամփն այնուհետև պարբերաբար կրկնել է իր առաջարկը անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC-ի հետ զրույցում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել իրեն դատի տալ ԵՄ-ին, ոչ թե բանակցություններ վարել նրանց հետ:
Նկատենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 2017 թվականին Թրամփին հրավիրել էր այցելել իրենց երկիր, ինչից հետո համացանցում Թրամփի պետական այցը թույլ չտալու դիմումով խնդրագիրն ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն էր հավաքել: Հարցը քննարկվել էր խորհրդարանում, որտեղ որոշում էր կայացվել, որ Թրամփն իր այցի ընթացքում խորհրդարանում ելույթ չի ունենա:

Թրամփը մի քանի անգամ հետաձգել է Մեծ Բրիտանիա իր այցը, բայց ի վերջո այցելել էր ավելի ցածր մակարդակի՝ աշխատանքային այցով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ